Բարձունքի հաղթահարում

Մայիսի 24-ին 3-րդ դասարանի սովորողները հայրենագիտական ճամփորդությամբ եղան Արագածոտնի մարզի՝ Աստվածընկալ վանքում, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցում: Շրջեցին Աստվածընկալ եկեղեցու բակում, երգեցին հոգևոր երգեր, կանաչ ու ծաղկառատ դաշտում հանգստացան, նախաճաշեցին, խաղացին խաղեր։ Ուշիի եկեղեցում ուսումնասիրեցին միջավայրը, իրականացրին էկո աշխատանք, հավաքեցին ծաղիկներ՝ երգելով համբարձման երգեր։
Բարձունքի հաղթահարում. ամփոփում